HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ուսուցիչների ատեստավորման թեստերը կձևավորվեն էլեկտրոնային համակարգի միջոցով

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ուսուցիչների հերթական ատեստավորման կարգում։ Նպատակն է հստակեցնել ատեստավորման կազմակերպման, թեստերի կազմման, քննությունների անցկացման, արդյունքների բողոքարկման և ամփոփման ընթացակարգերը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակած նախագծով նախատեսվում է փոխել ատեստավորման թեստերի կազմման գործող մոտեցումը։ Մասնավորապես, թեստերը, դրանց կազմման համար նախատեսված առաջադրանքների միասնական բազան, ատեստավորման ուղղությունների վերաբերյալ ուղեցույցը և աշխատակարգը կմշակվեն նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից։

Աշխատանքային խմբի մշակած առաջադրանքները կներառվեն էլեկտրոնային համակարգի միասնական բազայում։ Դրա հիման վրա համակարգն ինքնաշխատ եղանակով կձևավորի յուրաքանչյուր ատեստավորվող ուսուցչի թեստը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ այս մոտեցումը պետք է ապահովի թեստերի կազմման միասնական սկզբունքներ, առաջադրանքների համակարգված ընտրություն և ատեստավորման արդյունքների համադրելիություն։ Նախատեսվում է նաև բարձրացնել գործընթացի թափանցիկությունը։

Նախագծով առաջարկվում է հստակեցնել նաև ատեստավորման գործընթացն իրականացնող կազմակերպության լիազորման կարգը և գործընթացի կազմակերպումն ու իրականացումը համակարգող աշխատանքային խմբի ձևավորման հարցերը։

Փոփոխություններ են նախատեսվում նաև քննությունների կազմակերպման, դրանց ընթացքի վերահսկողության, արդյունքների բողոքարկման և ամփոփման ընթացակարգերում։ Նախարարության հիմնավորմամբ՝ գործող կարգավորումների կիրառման ընթացքում առաջացել է այդ փուլերը վերանայելու և գործընթացում ներգրավված մարմինների ու աշխատանքային խմբերի լիազորություններն ավելի հստակ սահմանելու անհրաժեշտություն։

Նախագծի հեղինակները ակնկալում են, որ փոփոխությունները կնվազեցնեն ընթացակարգային անորոշությունները, կբարձրացնեն ատեստավորման արդյունավետությունն ու համակարգվածությունը, ինչպես նաև արդյունքների նկատմամբ վստահությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter