HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպել են ՀՀ ԳՇ պետը և Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլիի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և կերպափոխման գործընթացներում փորձի փոխանակման հնարավորությունները։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու բարձր մակարդակի փոխադարձ այցելություններն ու քննարկումները։

Զրուցակիցները կարևորել են երկկողմ պլանավորման ձևաչափի շրջանակում միջոցառումների իրականացումը, մասնագիտական փորձի փոխանակումը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական կրթության, անձնակազմերի պատրաստության, երկու երկրներում անցկացվող համատեղ զորավարժություններին մասնակցության, տեղեկատվության փոխանակման, հատուկ նշանակության և տարածքային պաշտպանության ուժերի գործունեության ոլորտներում»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter