Սամվել Կարապետյանի և նրա հետ փոխկապակցված 65 հասցեներում խուզարկություններ են
Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում գործարար Սամվել Կարապետյանի և նրա եղբորորդու՝ Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։
Խուզարկությունների մասին վաղ առավոտյան հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում 65 հասցեում։
Քննչական կոմիտեից չեն հայտնում, թե որ օբյեկտներում է կատարվում խուզարկությունները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել