Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հաղորդում են, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրի վարչական տարածքում գործող «ՄԻԱՎԱՐ» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ։
«Ընկերությունն առանց ջրօգտագործման թույլտվության ձկնաբուծության նպատակով ջրառ է իրականացրել 2 խորքային հորից՝ ապօրինի օգտագործելով 1369681խմ ստորերկրյա ջուր։
Ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկի չափը կազմել է 12 327 129դր.:
Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է 2 խորքային հորերի շահագործումը։
Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել