HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան

Մոտ մեկ ժամվա ընթացքում գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը կմուտքագրվի դատարան։ Այս մասին «Հետքին» հայտնում են մեր աղբյուրները։ Այսօր մոտ երեք տասնյակ անձանց մեղադրանք է առաջադրվել, իսկ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել 36 անձի նկատմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ «Հետքի» տեղեկություններով՝ հետապնդման ենթարկվողների թվում է նաև ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 2016-2024 թվականներին, Ս.Կ.-ի կազմակերպմամբ, ՀԷՑ-ի մի շարք պատասխանատու անձինք չարաշահել են իրենց լիազորությունները, հափշտակել ընկերության գույքը և կատարել փողերի լվացում։ Ըստ քննության՝ ընկերության բնականոն գործունեության անհրաժեշտությունից չբխող վարկային միջոցներ են ներգրավվել, ապա գումարներ են տրամադրվել որպես շահաբաժիններ, փոխառություններ և կանխավճարներ։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ ընկերությունից ապօրինի դուրս է բերվել ընդհանուր 23.1 մլրդ դրամ, իսկ ենթադրյալ գործողությունների հետևանքով ՀԷՑ-ին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64 մլրդ 585 մլն դրամ։

Նախաքննության շրջանակում այսօր միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում։ Քննիչը որոշում է կայացրել նաև 36 անձանց ձերբակալելու վերաբերյալ։

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահման, վստահված գույքը առանձնապես խոշոր չափերով հափշտակելու և փողերի լվացման հոդվածներով։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Նշված անձանց մեղավորությունը հաստատված չէ, քանի դեռ այն չի հաստատվել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter