HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սերունդներին վերաբերող նախագծի ճակատագիրը որոշվի հանրաքվեի միջոցով. պատգամավորի առաջարկը

Ազգային ժողովում շարունակվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենքի եւ հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթի բուռն քննարկումները: Փոփոխությունների փաթեթին դեմ են արտահայտվում ընդդիմադիր պետգամավերները:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին մտահոգում էր, թե կառավարությունն ինչու է այլ երկրների փորձը վերցրել, երբ այդ երկրներում եւ տնտեսությունն է զարգացած, եւ մեկ շնչին բաժին հասնող համախառն ներքին արդյունքը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի' մեր երկիրն աղքատ է, եւ եթե չլինեն Ռուսաստանից եւ այլ երկրներից եկող տրանսֆերտները, եւ տնտեսության, եւ երկրի ազգաբնակչության վիճակը կտրուկ կվատանա:

«Աղքատ երկրում սխալ է ներդնել կուտակային համակարգը: Բացարձակապես անտեղի է Չիլիի կամ Էստոնիայի փորձը ներդնել Հայաստանում: Էստոնիան միջինից բարձր զարգացած երկիր է, նրա թիկունքում կանգնած են Եվրոպան ու հզոր եվրոն, որը նույնպես տատանվում է: Բացի այդ, ինչպե՞ս եք պատրաստվում փոխհատուցել ինֆլյացիան»,- հարցրեց Հրանտ Բագրատյանը:
Նա դեմ է, որ գործընթացը գնում է պարտադրանքի ուղով: Հրանտ Բագրատյանի ասելով' Հայաստանի նման աղքատ երկրներում սկզբում պետք է համակարգը լինի կամավոր եւ խրախուսվի կառավարության կողմից, ինչպես որ առաջարկում է ՀԱԿ-ը: Բագրատյանը մտահոգված է նաեւ, որ կուտակված գումարը պահվելու է երկրից դուրս, մինչդեռ, պատգամավորի ասելով, ավելի նպատակահարմար է, որ այն ներդրվի երկրի տնտեսության մեջ, օրինակ' կառուցվեն դպրոցներ, կամուրջներ եւ այլն:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց, թե այս համակարգին անցնելով' գործատուները ստիպված են լինելու զերծ մնալ նոր աշխատատեղեր ստեղծելու մտքից: Ըստ նրա' ցանկացած նոր աշխատատեղ ենթադրվում է կենսաթոշակային համակարգին որոշակի պարտադիր գումարների վճարում:

«Մենք պնդում ենք, որ Հայաստանում պետք է ներդնել կամավոր կուտակային համակարգ, ինչը չի բերի ֆինանսական շուկաների ռիսկի: Մինչդեռ ակնհայտ է, որ ռիսկն առկա է պարտադիր կուտակային համակարգին անցում կատարելու պարագայում»,-ավելացրեց Ա. Մինասյանը:

Պատգամավորն առաջարկեց, որ այս նախագծի ճակատագիրը որոշվի հանրաքվեի միջոցով, քանի որ այն վերաբերում է սերունդներին:

Մեկնաբանություններ (1)

nan
mard zarmanuma vor irenc hamematum en harust erkrneri het, duq mer erkir@ axqat erkrneri sharqericel eq hanel,menq arden ashxarhic durs enq mnacel xabar cheiq???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter