HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակում ուսումնասիրվել էր Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցին պատկանած, սակայն 19 տարի առաջ օրենքի խախտմամբ օտարված՝ 555 քմ մակերեսով տարածքի կադաստրային գործն ու պետշահերի պաշտպանության հայց էր ներկայացրել իրավասու դատարան:

«Դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակում, 2026 թվականի օգոստոսի 27-ին, տարածքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու նպատակով, հաշտության համաձայնություն էր ներկայացրել դատարանի հաստատմանը։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 15-ի վճռով՝ հաշտության համաձայնությունը հաստատվել էր։

Հաստատված հաշտության համաձայնության հիման վրա՝ 2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել վերոնշյալ տարածքի նկատմամբ:

Գույքը պետությանն ամրացնելու ու «Հերացի» ավագ դպրոցի օգտագործմանը վերադարձնելու նպատակով՝ Կառավարության հաստատմանը կներկայացվի որոշման նախագիծ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter