HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԿԱՕ Եվրոպական և Հյուսիսատլանտյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ / ICAO) Եվրոպական և Հյուսիսատլանտյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Նիկոլաս Ռալլոյի հետ։ Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։

«Զրուցակիցներն անդրադարձել են ԻԿԱՕ-ի հետ երկարամյա ու սերտ համագործակցությանը, մասնավորապես՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կառավարման համակարգի զարգացման և միջազգային չափորոշիչներին համապատասխանության ապահովման հարցերին։

Փոխվարչապետը կարևորել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ինստիտուցիոնալ վերակազմակերպման և միջազգային մասնագետների ներգրավման ուղղություններով տարվող աշխատանքը, որը միտված է ամրապնդելու պետության թռիչքների անվտանգության, վերահսկողության և գործառնական կարողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter