HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապահովվի «Ալպիական» մարգագետիններ տանող լեռնային գրունտային ճանապարհի կառուցման աշխատանքների իրականացումը

Կառավարության որոշմամբ նախատեսվում է 838 մլն 544 հազար դրամ ուղղել ներքոնշյալ ճանապարհահատվածների կառուցման, հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների իրականացմանը:

«Որոշմամբ նախատեսված Տավուշի մարզի դեպի «Ալպյան» մարգագետիններ և արոտավայրեր տանող կառուցվող գրունտային ճանապարհի երկարությունը 3,7 կմ է, իսկ Գեղարքունիքի և Շիրակի մարզերի հիմնանորոգվող, միջին նորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 12,9 կմ, որից 2,2 կմ հիմնանորոգում և 10,7 կմ միջին նորոգում:

Վարչապետը թվարկել է որոշմամբ ֆինանսավորվող ծրագրերը. Տավուշի մարզի Սևքար և Աչաջուր Սևքար և Աչաջուր բնակավայրերից դեպի Ֆիդայինների հովիտ տանող 3,7 կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներ (ավարտ՝ 2026 թ.), Գեղարքունիքի մարզի Սևան համայնքից դեպի Վարսեր բնակավայր տանող 3,3կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտված են), Մ-10 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Զոլաքար բնակավայր տանող 2,0 կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտված են), Մ-10 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ծովինար բնակավայր տանող 2,4 կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտված են), Մ-10 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ձորագյուղ բնակավայր տանող 3,0կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտված են), Շիրակի մարզի Գտաշեն բնակավայրից դեպի Արեգնադեմ բնակավայրի կլաստերային դպրոց տանող 1,85կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտական փուլում են), Ջրաձոր բնակավայրից դեպի Արեգնադեմ բնակավայրի կլաստերային դպրոց տանող 0,335կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտական փուլում են)»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter