
ՏՄՊՊՀ-ն կհրապարակի խանութների զեղչային քաղաքականության և անբարեխիղճ գովազդների վերաբերյալ բացահայտումները
Վաղը` ժամը 12-ին, տեղի կունենա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կհրապարակվեն մի քանի վարույթների արդյունքները:
Մասնավորապես, ՏՄՊՊՀ-ը սպառողների բողոքների հիման վրա, ուսումնասիրել է խանութների կողմից լայնորեն կիրառվող զեղչային քաղաքականությունը: Ըստ բացահայտումների` զեղչերի մասին հայտարարությունները հաճախ չեն համապատասխանում իրականությանը:
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է նաև գովազդային շուկան: Հեռարձակվող որոշ գովազդներում առկա են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, մասնավորապես այնպիսի որակումներ, որոնք կարող են մոլորեցնել սպառողներին և որոշակի խոչընդոտ հանդիսանալ միևնույն գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել