Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա՝ մասնակցելու երկրի ԱԳՆ հիմնադրման 108-րդ տարեդարձի միջոցառմանը։
Նախարարությունից հաղորդում են, որ այցը կազմակերպվել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հրավերով։
Միրզոյանը հանդիսավոր միջոցառմանը կմասնակցի պատվավոր հյուրի կարգավիճակով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել