HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղարի հանդիպել է Հանրային կառավարման տարածաշրջանային դպրոցի պատվիրակության հետ

Նոյեմբերի 9-ին Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հանրային կառավարման տարածաշրջանային դպրոցի (ReSPA) տնօրենի պաշտոնակատար Ելենա Մրդակի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ԱԳՄԱ նախարարության լրատվության բաժնից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԳՄԱ նախարարության և ReSPA-ի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես կարողությունների զարգացման, մասնագիտական փորձի և գիտելիքի փոխանակման, ինչպես նաև համատեղ ծրագրերի և վերապատրաստման դասընթացների իրականացման ուղղություններով։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի դիվանագիտական ակադեմիայի և ReSPA-ի միջև համագործակցության հաստատման հեռանկարներին, այդ թվում՝ եվրոպական ինտեգրման և միջազգային առևտրի գործընթացների վերաբերյալ դասընթացների և համատեղ կրթական ծրագրերի կազմակերպման հնարավորություններին։

Քննարկվել են նաև տվյալահեն քաղաքականության մշակման, ռազմավարական կանխատեսման և վերլուծական կարողությունների զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։

Զրուցակիցները կարևորել են նաև ReSPA-ի կողմից իրականացվող՝ հանրային ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին ԱԳՄԱ նախարարության ներկայացուցիչների մասնակցությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter