Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Նոյեմբերի 8-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Ձյան, մերկասառույցի, ինչպես նաև ցեխակույտի և դժվարանցանելի ճանապարհների հետևանքով տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներ արգելափակվել են և չեն կարողացել շարունակել ընթացքը։
ՆԳՆ փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին։
Փրկարարներն իրականացրել են տրանսպորտային միջոցների քարշակման, արգելափակումից դուրսբերման, քաղաքացիներին անվտանգ տարածք տեղափոխման և այլ անհրաժեշտ աշխատանքներ»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել