HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Թադևոսյանը Քիշնևում մասնակցում է թվային կապակցվածության զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի 9-10-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցում է ԵՄ «Կապակցվածության օրակարգի հարթակ» միջոցառման շրջանակում անցկացվող թվային հարցերով նախարարական առաջին հանդիպմանը։ Նախարարին ուղեկցում է նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվության բաժնից։

Հանդիպման նպատակն է համախմբել Եվրոպական միության անդամ պետությունների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի՝ թվային փոխակերպման հարցերով պատասխանատու նախարարներին, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու տարածաշրջանային թվային կապակցվածության զարգացման հեռանկարները, համագործակցության հնարավորություններն ու համատեղ նախաձեռնությունները։

Միջոցառման շրջանակում անցկացվել են բարձր մակարդակի քննարկումներ՝ Տրանսկասպյան միջանցքի երկայնքով թվային կապակցվածության զարգացման և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման վերաբերյալ։

Քննարկումների օրակարգում ընդգրկված են ենթակառուցվածքային և կարգավորիչ կապակցվածության, տարածաշրջանային թվային ենթակառուցվածքների զարգացման, անվտանգ թվային կապի ապահովման, արհեստական բանականության էկոհամակարգերի զարգացման և վստահելի թվային ենթակառուցվածքների ձևավորման հարցերը։

Կայացել են նաև նախարարական և «Արհեստական բանականություն» խորագրով պանելային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին և թվային ոլորտի զարգացման առաջնահերթություններին։ 

Թվային հարցերով նախարարական առաջին հանդիպումը կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի և Մոլդովայի տնտեսական զարգացման և թվայնացման նախարարության համագործակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter