HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետախուզվում է սպանության մեղադրանքով

Սեպտեմբերի 8-ին` ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակից իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ. ծնված Նվեր Սերգեյանի դիակը:

Պարզվել է, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սևան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել Նվեր Սերգեյանի և 1976 թ. ծնված Արամ Ղազարյանի միջև, որի ընթացքում Ա. Ղազարյանը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Նվեր Սերգեյանին և դիմել փախուստի:

Վրաերթի հետևանքով Նվեր Սերգեյաը մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունը հայտնում է, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով Արամ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter