Արյունը կամ դրա բաղադրամասերը կտեղափոխվեն հատուկ պայմաններում
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն և լրացումներ է կատարել իր նախկին երկու որոշումներում և սահմանել, որ արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումը պետք է իրականացնել գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներով' ապահովելով տեղափոխման և փոխներարկման անվտանգությունը:
Խնդիրը կարող է հատկապես հրատապ դառնալ բնական աղետի կամ արտակարգ իրավիճակի ժամանակ, երբ արյան փոխներարկման զանգվածային կիրառման անհրաժեշտություն է առաջանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել