HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն շտկել է ՔՊ-ի ընտրական ցուցակում կուսակցական և անկուսակցական թեկնածուների թվաքանակի վերաբերյալ վրիպակը

Նոյեմբերի 29-ին կայանալիք Բաղրամյան համայնքի ավագանու ընտրությունների շրջանակում դիտորդների կողմից բարձրաձայնվել է ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում կուսակցական և անկուսակցական թեկնածուների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության անհամապատասխանությունը։ Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։

«Տեղեկացնում ենք, որ արձանագրված անհամապատասխանությունը պայմանավորված է եղել տեխնիկական վրիպակով, որը նախապես վրիպել էր համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի ուշադրությունից։

Խնդիրը բարձրաձայնվելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել ոչ միայն վրիպակն ուղղելու վերաբերյալ դիմում, այլև փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ տվյալ թեկնածուները հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։

Ներկայացված փաստաթղթերի հիման վրա վրիպակն արդեն շտկվել է, և համապատասխան տեղեկատվությունը ճշգրտվել է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում դիտորդներին՝ ցուցաբերած ուշադրության և խնդիրը բարձրաձայնելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter