«Գանձակ կաթ» ապրանքանիշի «Լոռի պանիրը» կրկին կարտադրվի
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Աշոտ Հարությունյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Լոռի պանիր» արտադրատեսակի արտադրության, կասեցումը (Գեղարքունիքի մարզ, Գանձակ բնակավայր, «Գանձակ կաթ» ապրանքանիշ): Հայտնում է ՍԱՏՄ-ն։
«Կրկնակի փորձաքննությունն արձանագրել է, որ վերացվել են այդ ապրանքանիշում նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել