Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի Հանրապետություն: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Անթալիայի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալ Սերդար Չամը:
Վարչապետն Անթալիայում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին:
Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել