Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անթալիայում ներկա է գտնվել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների և կազմակերպությունների ղեկավարների դիմավորման պաշտոնական արարողությունը: Առաջնորդներին դիմավորել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հաջորդիվ բացման արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարը, Թուրքիայի նախագահը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և այլք:
Լուսանկարում՝ ձախից՝ Անտոնիու Գուտերեշ, Նիկոլ Փաշինյան, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել