HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը մասամբ հայտնաբերվել է

Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել նոյեմբերի 1-ին։ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտ Աշտարակի խճուղում կոտրել էին կայանված «Ման» մակնիշի մեքենայի ծածկոցի փականը և գողացել երկու մարտկոց, երկու մարտկոց էլ հանել-տարել էին նույն խճուղում կայանված «Կամազից»։ Հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Եվս մեկ հաղորդում ստացվեց նոյեմբերի 7-ին։ Սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն հայտնեց, որ Եղվարդում կայանված իրենց թրթուրավոր էքսկավատորից գողացել են երկու մարտկոց։

Համադրելով փաստերը և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Նաիրիի համայնքային ոստիկանները ստացան օպերատիվ հավաստի տեղեկություն, որ այս գողությունները կատարել է մայրաքաղաքի Ուլնեցու փողոցի բնակիչ 28-ամյա մի տղամարդ։

Նա ձերբակալվեց, տեղափոխվեց Նաիրիի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմին։ Նա ընդունեց, որ այդ օրերին ինքն է գողացել նաև Երևանի Միկոյան փողոցում կայանված մեքենայի մարտկոցներն ու տարաներով դիզվառելիքը, Վանաձորի Մոսկովյան փողոցում կայանված ավտոկռունկի և «Վոլվո» մակնիշի մանիպուլյատորի երկուական մարտկոցները։

Հիշյալ գողոնների մի մասը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter