HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմը

Կառավարության որոշմամբ՝ Խարբերդի մասնագիտացված մանկատունը կվերանվանվի Խարբերդի խնամքի կենտրոն։ Որոշմամբ նախատեսվում է նաև վերանայել բնակչության սոցիալական պաշտպանության մասնագիտացված հաստատությունում խնամք ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ այն համապատասխանեցնելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքին և մի շարք իրավակարգավորումներին:

«Խնամարկյալների տարիքային շեմի վերանայումը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել հաստատության գործունեությունը, հստակեցնել շահառուների շրջանակը և բարելավել խնամքի, վերականգնողական ու սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը։

Արդյունքում ակնկալվում է բարձրացնել սոցիալական ծառայությունների հասանելիությունն ու որակը, ինչպես նաև նպաստել շահառուների սոցիալական ներառման և կյանքի որակի բարելավմանը։

Կընդլայնվի նաև կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները. մասնավորապես դրանց շարքում կլրացվեն շուրջօրյա, կարճաժամկետ, ցերեկային խնամքի, վերականգնողական, խորհրդատվական և այլ մասնագիտացված սոցիալական վճարովի ծառայությունների տրամադրումը, զարգացնող թերապիաների (լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի, ադապտիվ ֆիզկուլտուրայի, էրգոթերապիայի, հիպոթերապիայի) վճարովի ծառայությունները»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter