Փաշինյանը Դուբլինում հանդիպել է Էստոնիայի վարչապետի հետ
Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Քրիստեն Միխալի հանդիպումը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների ինտենսիվ բնույթը՝ նշելով, որ վերջին ժամանակահատվածում երկկողմ բարձր մակարդակի շփումները դարձել են պարբերական: Կողմերը վստահություն են հայտնել, որ դա կնպաստի տարբեր ոլորտներում Հայաստան-Էստոնիա կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա խորացմանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եվրոպական քաղաքական համայնքը միջկառավարական հարթակ է, որը 2022 թվականին ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ: Նպատակն է մեկ սեղանի շուրջ հավաքել Եվրամիության անդամ և ԵՄ անդամ չհանդիսացող եվրոպական երկրների ղեկավարներին։ Նախորդ՝ 8-րդ գագաթնաժողովը հյուրընկալել էր Հայաստանը՝ 2026 թվականի մայիսին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել