HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցում կստանան մինչև 1946 թվականը ծնված քաղաքացիները. նախագիծ

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է 2027 թվականի հունվարի 1-ից ընդլայնել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը։ Որոշման նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծով առաջարկվում է փոխհատուցում տրամադրել մինչև 1946 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց։ Ներկայում փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։

Այսպիսով, փոխհատուցում ստանալու իրավունք կունենան նաև 1945 և 1946 թվականներին ծնված ավանդատուները։

Ըստ որոշման նախագծի՝ փոխհատուցում ստանալու իրավունք կունենան նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, ինչպես նաև 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ սահմանամերձ համայնքներում հաշվառված այն անձինք, որոնց բնակավայրերում հակառակորդի գնդակոծությունների հետևանքով հողատարածքները դարձել են չօգտագործվող։ Նախագծով փոխհատուցում կարող են ստանալ նաև Կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերը։

Որոշումը նախատեսվում է ուժի մեջ մտնել 2027 թվականի հունվարի 1-ից։

Լուսանկարը՝ ejc.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter