HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր

Դուբլինում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը:

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվել են երկկողմ ինտենսիվ քննարկումները՝ փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացման նպատակով:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Դուբլին է մեկնել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter