«Հայկական ժամանակ». շարունակում են գնալ ու ետ չգալ
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 8 ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել մոտ 59 հազար ուղեւոր:
Անցած տարվա նույն ժամանակահատվածում ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը շուրջ 62 հազար է եղել: Ակնհայտ է, որ այս տարի ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թվի երեք հազարով նվազելը պայմանավորված է շուրջ հինգ հազար սիրիահայերի Հայաստան գալու հանգամանքով:
Բացի այդ՝ Ռուսաստան մեկնող քաղաքացիների գերակշիռ մասը նախընտրում է ավտոբուսով մեկնել, ինչը 8-ից 9 անգամ ավելի էժան է: Իրական պատկերը պարզ կդառնա, երբ հրապարակվի բոլոր տրանսպորտային միջոցներով մեկնածների եւ ժամանածների մասին տեղեկատվությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել