«Չորրորդ ինքնիշխանություն». հանդիպում Մոսկվայում
ՀՀ վերին օղակներում տեղ գտած խոսակցությունների համաձայն՝ շաբաթվա վերջին ԱԺ պատգամավորների ու օլիգարխիայի մի որոշակի հատվածի հետ Մոսկվայում հանդիպում է ունենալու Ռոբերտ Քոչարյանը, որի ժամանակ քննարկում է ծավալվելու մի շարք ներքին քաղաքական խնդիրների շուրջ: Ըստ նույն լուրերի՝ ներկաներից մի քանիսը Սեդրակիչին կոնկրետ պատասխաններ են տալու այս ընթացքում թույլ տված քաղաքական «կիքսերի» համար, ինչը, ըստ քոչարյանամերձ շրջապատի, ոմանց մոտ չափն արդեն անցնում է:
Կարծիք կա, որ վերջերս Սեդրակիչն այս ֆորմատով հանդիպումներ շատ քիչ է անցկացրել, քանի որ փորձել է մինչեւ վերջ հասկանալ մանրապճեղ քաղաքական գործիչների խաղն ու նոր ասել իր վերջնական խոսքը:
Ի դեպ, մեկ այլ տեղեկատվության համաձայն էլ՝ չի բացառվում, որ Սեդրակիչն այդ հանդիպման շրջանակներում առավել ընդգրկուն զրույց ծավալի նաեւ արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ, ինչն իրականում առավել լուրջ հարց է, քան մանր-մունր խաղացողների աճպարարությունները:
Ստացված տեղեկատվության վերաբերյալ «ՉԻ»-ն փորձեց ստանալ նաեւ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի կարծիքը, սակայն վերջինս չպատասխանեց «ՉԻ» հեռախոսազանգերին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել