ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գեներալ-մայոր Գեղամ Փաշիկյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-13-ը Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին։ Այս մասին հայտնում են ՊՆ լրատվականից։
Պատվիրակության անդամները համաժողովի շրջանակում մասնակցել են կոմիտեի կազմում գործող բժշկագիտական սեմինարներին, շրջայց կատարել ռազմաբժշկական սարքավորումների և նորագույն տեխնոլոգիաների ցուցահանդեսի տաղավարներում։
Գեներալ-մայոր Փաշիկյանը հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի ղեկավար կազմի և համագործակցող երկրների ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարների հետ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել