HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ դրանց սահմաններն անցնելու կասկածանքով։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Մելքոնյանը, մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները կամ անցել դրանց սահմանները։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։

Նույն արարքը կատարելուն դրդելու համար մեղադրանք է առաջադրվել նաև դատավոր Գևորգ Պողոսյանին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։

Նշենք, որ մեղադրանք առաջադրելը դեռևս չի նշանակում մեղավորության հաստատում։ Դատավորների մեղավորությունը կարող է հաստատվել միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) երեկ՝ 2026թ. նոյեմբերի 14-ին, բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը և համաձայնություն տվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելուն։ Մելքոնյանի և Պողոսյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև քրեական վարույթի ավարտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter