Պնոմ Պենում տեղի է ունեցել Հայաստանի և Մոլդովայի վարչապետների հանդիպումը
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի հետ: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությամբ համատեղ հետևողական քայլերի իրականացումը: Ընդգծվել է նաև Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը, ինչը նոր ազդակ կհաղորդի հարաբերությունների ընդլայնմանը տարբեր ոլորտներում:
Նիկոլ Փաշինյանը և Վասիլե Տոֆանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել