HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Փայլակ Հայրապետյան-Աշոտ Սուքիասյան հակամարտության շուրջ

«Հայացքի» նախորդ համարներից մեկում նշել էինք, որ «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանը մեկնել է Աֆրիկա` Սիեռե Լեոնե` տեղում ծանոթանալու ալմաստի հայտնի գործի մանրամասներին: Ինչպես հայտնի է, գործարար Աշոտ Սուքիասյանի հետ համատեղ բիզնես սկսելու գործում Փ. Հայրապետյանը, ըստ իր հայտարարության, 12 մլն դոլար է «կորցրել»:

«Հայացքի» աղբյուրների հավաստմամբ` Փ. Հայրապետյանը եղել է տեղում, համոզվել, որ իր փողերի մի զգալի մասը իսկապես ներդրվել է ալմաստի գործում (համենայնդեպս, հանքերի տարածքները վարձակալված են եղել), սակայն անբարենպաստ պայմանների պատճառով հազարավոր հեկտար տարածքներում աշխատանքներ չեն ընթանում. հորդառատ անձրևների սեզոն է:

Ի դեպ, հետաքրքիր է, որ եթե Ա. Սուքիասյանը «կրուպնի քցել է» Հայրապետյանին, ապա ինչո՞ւ է վաճառքի հանել իր անշարժ գույքը: Համենայնդեպս, վաճառվում է նրա «Ձորագյուղ» ռեստորանային համալիրը: 

Լուսանկարը՝ «Հրապարակի»

Մեկնաբանություններ (1)

Սոնա
Լուսանկարը lurer.com-ինը չէ, այլ «Հրապարակինը»: Նրանք նույնպես հղում չեն արել «Հրապարակին», իսկ դուք կրկնել եք նրանց սխալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter