Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը.
նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ին և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Մայրաքաղաքում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 19-ի ուշ երեկոյան, 20-ի գիշերն ու առավոտյան ժամերին, 21-ին սպասվում է անձրև։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել