HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանց ձմեռային անվադողերի երթևեկելու համար 400 վարորդ տուգանվել է

Արդեն գործում է ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում վերահսկողություն են իրականացնում պահանջի պահպանման նկատմամբ։

«Առանց ձմեռային անվադողերի երթևեկելու համար նոյեմբերի 15-ին 400 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որից 63-ը՝ Երևանում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմեքենաների շահագործումը թույլատրվում է միայն ձմեռային անվադողերով։

Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է նաև այն դեպքում, երբ ձյունածածկ կամ սառցակալած ճանապարհներին երթևեկելիս ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը 4 միլիմետր կամ պակաս է։ Սահմանված պահանջների խախտման համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և դրսևորել պատասխանատու վարքագիծ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter