HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ամերիկյան MITRE հետազոտական կազմակերպություն

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է MITRE կազմակերպություն՝ քննարկելու Հայաստանի և ամերիկյան առաջատար հետազոտական ու տեխնոլոգիական կառույցների միջև համագործակցության հնարավորությունները։ Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների ու մշակումների էկոհամակարգի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև այդ գործընթացում միջազգային փորձի և մասնագիտական կարողությունների ներգրավման հեռանկարները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կիբեռանվտանգության, արհեստական բանականության, առաջադեմ տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության, տեխնոլոգիական համակարգերի ինտեգրման, փորձարկման և նախատիպերի մշակման ուղղություններին։ Անդրադարձ է կատարվել նաև պետական կարիքների, գիտահետազոտական կառույցների, համալսարանների և մասնավոր հատվածի ներուժի համադրման արդյունավետ մեխանիզմներին։

Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական և ինժեներական ներուժը, ինչպես նաև պաշտպանական նորարարությունների զարգացման ուղղությամբ առկա առաջնահերթությունները։ Քննարկվել են հնարավոր համագործակցության ձևաչափերը, այդ թվում՝ Հայաստանի տեխնոլոգիական և պաշտպանական նորարարությունների էկոհամակարգի կարողությունների գնահատման, զարգացման առաջնահերթությունների բացահայտման և փորձնական նախաձեռնությունների մշակման հնարավորությունները։

MITRE-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն իրականացնում է կիրառական հետազոտություններ, համակարգային ինժեներիա և տեխնիկական վերլուծություններ՝ աջակցելով ԱՄՆ պետական կառույցներին ազգային անվտանգության, պաշտպանության, կիբեռանվտանգության և արհեստական բանականության ոլորտներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter