HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ

Նոյեմբերի 17-ին Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Այս մասին հաղորդում է ԱԳՄԱՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման և համագործակցության տնտեսական բաղադրիչի խորացման հարցեր։

Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը կարևորել են տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի առաջմղման նախաձեռնությունների իրականացումը՝ որպես տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման կարևոր գործոն:

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկ փոխկապակցվածության, դիմակայունության ամրապնդման ուղղություններով քաղաքական հանձնառությունները կոնկրետ ծրագրերի և ներդրումների վերածելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ կողմից հայկական արտադրանքի համար ինքնավար միջոցների տրամադրումը, որոնց պրակտիկ կիրառման ուղղությամբ համատեղ աշխատանքներն արդյունք են տալիս՝ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճի տեսքով:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցում մոտեցումները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter