Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող ձկնաբուծարանում արձանագրվել է ապօրինի ջրօգտագործման դեպք։
«Քաղաքացի Թ.Ս.-ն ձկնաբուծության նպատակով ջրառ է իրականացրել 2 խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Ապօրինի օգտագործված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 3984768խմ։
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ նշված 2 խորքային հորի շահագործումը կասեցվել է։
Իրավախախտի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 200 000 դրամի չափով։
Ապօրինի ջրառի հետևանքով ջրային ռեսուրսներին պատճառվել է 35 862 912 դրամի վնաս:
Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել