ՌԴ-ն հետախուզվող անձին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Ս.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։
«Հ.Ս.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն և ակոսափող հրազենի փամփուշտներ ձեռք բերելու և պահելու համար:
Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Ս.-ի տեղափոխումը Երևան»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել