HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է մեքենայի գողությունը․ երկու անձ ձերբակալվել է

Նոյեմբերի 14-ին ավտոմեքենայի գողության վերաբերյալ ահազանգ է ստացվել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Ահազանգով մեկնեց Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը։ Ահազանգողն իրավապահներին հայտնեց, որ ժամը 15․30-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Հրազդանի Կենտրոն թաղամասում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի իր մեքենան գողացել են՝ օգտվելով բանալին մեքենայի վրա լինելու հանգամանքից։

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի համայնքային ոստիկանները ձեռք բերեցին փաստական տվյալներ, որ գողությունը կատարել են նույն թաղամասի բնակիչ 38 և 46 տարեկան տղամարդիկ։

Երկուսն էլ հայտնաբերվել են և գողացված մեքենայով հանդերձ տեղափոխվել համայնքային բաժին։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter