HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղարշյան փողոցում ձերբակալվել է մեթամֆետամին իրացնող երիտասարդը

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները նոյեմբերի 16-ին մայրաքաղաքի Վաղարշյան փողոցում ծառայություն կատարելիս նկատել են մի երիտասարդի, որը տեսնելով ոստիկաններին՝ փաթեթներ է նետել և փորձել դիմել փախուստի։ Հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Համայնքային ոստիկանները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Արաբկիրի բաժին։ 27-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցով 2 տոպրակ՝ ընդհանուր 1,80 գրամ  քաշով։ Պարզվել է, որ նա թմրամիջոցը պետք է փոխանցեր այլ անձի։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Վաղարշյան փողոցի նշված հատվածում հայտնաբերվել է մեթամֆետամինի զանգվածով 3 տոպրակ՝ ընդհանուր 3,80 գրամ քաշով։

27-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter