Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը մեկնարկել է
Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գումարների վճարման գործընթացը մեկնարկել է։ Այս մասին հայտնում է Միասնական սոցիալական ծառայությունը։
«Հետվճարի չափը կազմում է անկանխիկ գործարքների գումարի 20 տոկոսը՝ ամսական առավելագույնը 10 000 դրամի չափով»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել