HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Նոյեմբերի 18-ին Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

«Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։

Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը։ 

Խորհրդակցությունների արդյունքում կողմերը համաձայնեցրել և ստորագրել են երկկողմ համագործակցության 2027 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Հաջորդ պաշտպանական խորհրդակցությունները տեղի կունենան Երևանում»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter