HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր

Կառավարությունը հաստատել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները, ըստ որի Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի ժամկետով կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր։

Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել վստահության՝ Հայաստանի խոշորագույն կրթական և գիտական հաստատությունը ղեկավարելու համար։

«ԵՊՀ-ն, շնորհիվ Կառավարության մեծածավալ ներդրումների, հագեցվել է նորագույն գույքով, սուպեր համակարգչով, ինչի շնորհիվ մեր գիտական արդյունքները գրեթե կրկնապատկվել են», -ասել է նորընտիր ռեկտորը՝ հավելելով, որ կրթական ոլորտում նոր մարտահրավերներ, բարեփոխումներ են սպասվում՝ նոր օրենքից բխող փոփոխություններով պայմանավորված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter