HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ընկերությունը յուղեր է վերամշակել՝ առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Երևան քաղաքում գործող օգտագործված յուղերի պահման և վերամշակման գործունեություն իրականացնող «ՎԻ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։

Ընկերությունը գործունեությունն իրականացրել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է վտանգավոր թափոնների պահման, վերամշակման գործողությունը։

Ընկերության տնօրենի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter