HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր կենսաչափական անձնագրերում Ղարաբաղից տեղահանվածների ծննդյան վայրում նշվում է Ադրբեջան. ՆԳՆ

Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կենսաչափական նոր փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում է՝ Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

«Ինչպես բազմիցս պարզաբանել ենք, հարկ ենք համարում ևս մեկ անգամ պարզաբանել, որ անձը հաստատող փաստաթղթերում տվյալների ամրագրումը կատարվում է միջազգային ստանդարտին համապատասխան։ Մեքենաընթերցվող անձը հաստատող/ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգավորվում է ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) 9303 ստանդարտով, որում նշվում է, որ ծննդյան վայրը նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։ Վերջինս, ըստ պետությունների, ամրագրում է այն աշխարհագրական միավորները, որոնց վերաբերյալ նշումն ընդունելի է անձնագրում։ 

Ըստ այդմ՝ ոլորտի լիազոր մարմնի՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարվող ցանկացած նշում, որը վավերացված չէ միջազգային կարգավորման շրջանակում, խնդրահարույց է սահմանային անցման կետերում: 

Տարբեր երկրների սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից հին նմուշի կապույտ անձնագրերում առկա նշումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացվել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։ 

Ծառայության ամենօրյա գործունեության ընթացքում հին նմուշի կապույտ անձնագրերում առկա նշումների հետ կապված խնդիրները գործընկերային ճանապարհով հնարավորինս կարգավորվում էին։ Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ սահմանվել է միասնական մոտեցում՝  ISO 3166 ստանդարտն ապահովելու և սահմանային կետերում խնդիրները բացառելու նպատակով»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter