Երկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան
Երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ դրանից հետո ուղերձով հանդես կգա։
Վարչապետը կրկին ընդդիմադիրներին առաջարկեց ապահովել նախագծի ընդունման համար պակասող 6 ձայները, որպեսզի գնան հանրաքվեի։
«Եթե ժողովուրդը դեմ քվեարկի հանրաքվեին, իմ փաստարկները համոզիչ չեն թվա մեր հանրությանը, ես հրաժարական եմ տալիս հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում։ Եթե կողմ է քվեարկում Սահմանադրությանը, ես էլի պաշտոնապես ասում եմ, ես հաջորդ ընտրություններում՝ հերթական կլինեն, թե արտահերթ, չեմ առաջադրվում որպես վարչապետի թեկնածու»,- ասաց նա։
Թեև վարչապետն ասում է՝ կարծես թե ընդդիմությունն այս առաջարկը չի ընդունում, առաջարկը բաց է։
Անդրադառնալով այն խոսույթին, թե Հայաստանում բռնապետություն է հաստատված, Փաշինյանն ասաց. «Որտե՞ղ եք տեսել բռնապետությունը գա, ընդդիմությանն առաջարկի գնալ հանրաքվեի, ըստ էության, վարչապետի հրաժարակի գնով։ Եթե բռնապետություն լիներ, թաթիկներիցդ կբռնեինք, քվեարկել կտայինք»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել