Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարիի հետ։ Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել