Դեմոկրատները կարող են իմպիչմենտի ենթարկել ԱՄՆ պաշտպանության նախարարին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածու Հաքիմ Ջեֆրիսը հայտարարել է, որ անհրաժեշտ է իմպիչմենտի ենթարկել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին։
«Փիթ Հեգսեթին պետք է իմպիչմենտի ենթարկել, եթե Դոնալդ Թրամփն ինքը նրան պաշտոնանկ չանի։ Փիթ Հեգսեթը գերազանցել է իր լիազորությունները և վնաս հասցրել ԱՄՆ ազգային շահերին։ Անշուշտ, նա պետք է հեռանա պաշտոնից»,- The New York Times պարբերականին տված հարցազրույցում ասել է Ջեֆրիսը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դեմոկրատները Կոնգրեսի նկատմամբ վերահսկողությունը ստանձնելուց հետո մտադիր են պաշտպանության նախարարի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսել։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր Պենտագոնի ղեկավարի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու վերաբերյալ բանաձևը մասնագիտացված հանձնաժողով ուղարկելու օգտին, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները։
Այս որոշմամբ նախաձեռնությունը փաստացի արգելափակվել է, քանի որ հանձնաժողովում մեծամասնություն ունեցող հանրապետականները կարող են կանխել բանաձևի ընդունումը մինչև Կոնգրեսի ներկայիս գումարման լիազորությունների ավարտը։
ԱՄՆ 120-րդ գումարման Կոնգրեսն իր աշխատանքը կսկսի 2027 թվականի հունվարի 3-ին։
Լուսանկարը՝ ABC News-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել