HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավան վարչական շրջանում հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար․ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հաղորդում են, որ հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 23-ին ժամը 09:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Թումանյան, Քուչակ, Հովհաննիսյան, Իսահակյան, Սայաթ-Նովայի, Նարեկացու, Վարուժանի, Բրյուսովի, Չարենցի, Դուրյան թաղամասերի բազմաբնակարան շենքերի, Թամրուչիի, Սաֆարյան, Ալմա-Աթայի, Առինջ բնակավայրի Դուրյան 1-ից 15-րդ փողոցների, նշված փողոցների նրբանցքների, Տերյան 1-ից 7-րդ փողոցների, Տերյան փողոցի թիվ 9, 9/1 բազմաբնակարան շենքերի, Մ.Մկրտչյան 1-ից 7-րդ փողոցների, նշված փողոցների նրբանցքների, Խ.Աբովյան, Պ.Սևակի, Տանձանոցի, Սամսոնի Դուս փողոցների, Պ.Սևակ թաղամասի թիվ 17, 20, Աճառյան փողոցի 42/5, Թումանյան փողոցի 46/2, Ալմա-Աթայի թիվ 5 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter