Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 23-ին ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, Եվրոպական խորհրդարանի հետ կապերի խորացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին։
Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է ԵՄ անդամ երկրների դեսպաններինհետաքրքրող հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել