HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետ են կանչվել Հայաստանի վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով մի շարք արտակարգ և լիազոր դեսպաններ, ինչպես նաև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել Հայաստանի Հանրապետություն։ Հրամանագրերը նախագահը ստորագրել է այսօր՝ նոյեմբերի 23-ին։

  • Անահիտ Հարությունյանը հետ է  կանչվել Կանադայում, Կուբայի Հանրապետությունում, Դոմինիկանայի Հանրապետությունում և Ջամայկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
  • Հովհաննես Վիրաբյանը  հետ է կանչվել Արգենտինայի Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
  • Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Հունաստանի Հանրապետությունում և Ալբանիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
  • Ծովինար Համբարձումյանը հետ է կանչվել Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
  • Արման Հակոբյանը հետ է կանչվել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
  • Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից։
  • Արման Իսրայելյանը հետ է կանչվել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter